Տեսանյութ.Հերթական շինծու եւ քաղաքական նպատակներ հետապնդող գործ,սա էլ է հօդս ցնդելու
![](https://i.ytimg.com/vi/rkXiXk8JISE/maxresdefault.jpg)
«Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար: Ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը ներկայացել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց:
Իրականում ոչնչի մասին է այդ գործը, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է, որը վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ իմ նկատմամբ իրականացնել որեւէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը:
Շատ լավ գիտեք, որ մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որեւէ մեկը չի հաստատվել: Ինչպես նրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հոդս է ցնդելու»,-ասաց նա:
Անդրադառնալով կոնկրետ գործին, Վանեցյանն ասաց. «2018-ին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով ըստ ԱԱԾ մեկնաբանության իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու: Բայց երեւի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաեւ այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը: Եթե օրենքը կարդային հստակ, կհասկանային, որ ոչ մի օրենքի խախտում տեղի չի ունեցել»: