Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

31 հուլ 2020 12:56

Ինչպես է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը սեպտեմբերից

Օգոստոսի 12-ին լրանում է Հայաստանում չորս ամիս տեւած արտակարգ դրության ժամկետը։ Մինչ Կառավարությունը և պարետատունը որոշում են երկարացնել արտակարգ դրությունը, թե՝ ոչ, ինչ օրենսդրական փոփոխություններ անել, կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների քանակն այդքան էլ արագ տեմպերով չի պակասում։ Իսկ քաղաքացիներին ավելի շատ հուզում են առօրյային վերաբերող հարցեր՝ մասնավորապես՝ սեպտեմբերից ինչպես են կազմակերպվելու դպրոցների և համալսարանների դասերը, արդյոք բացվելու են մանկապարտեզները, թե՝ ոչ։ Մարդիկ ապրում և պլանավորում են իրենց կյանքը, հետեւաբար՝ երեխաների հետ կապված երկրորդական թվացող այս հարցերի պատասխանները առավել քան կարեւոր են։ Ընդ որում՝ այս մասով հստակեցումները պետք է արվեն ոչ թե օգոստոսի վերջին կամ կեսերին, այլ հնարավորինս շուտ, քանի որ կան խնդիրներ՝ օրինակ մարզի ուսանողները պետք է տուն վարձակալեն, հասկանան, թե որտեղ են ապրելու։ Աշխատող ծնողները պետք է հասկանան, թե ինչպես են կազմակերպելու երեխաների դպրոց տանելու հարցերը, իսկ ահա հեռավարի դեպքում ընդհանրապես պետք է հասկանան, ինչպես են լուծելու հեռավար կրթության համար պահանջվող սարքերի խնդիրը։ Քանի որ շատ ժամանակ աշակերտներն իրենց ծնողների սարքավորումներով են միանում դասընթացին, իսկ ծնողների՝ աշխատանքի գնալու պայմաններում, կամ ծնողներն են մնալու առանց հեռախոս կամ աշակերտները։
ArmDaily.am-ը հարցախույզ է անցկացրել, պարզելու՝ ինչպես են գնահատում մեր համաքաղաքացիները առցանց ուսուցման համակարգը Հայաստանում։
ԿԳՄՍ-ն սեպտեմբերից դպրոցների աշխատանքի վերսկսման մեխանիզմներ է մտածել։ Նախարարության համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ մենք ունենք աշակերտների տարբեր թվով դպրոցներ։ Մինչ նախարարությունը դեռ քննարկում է լուժումներ, դպրոցահասակ երեխաների ծնողներ նշում են՝ հեռավար կրթությունը չի կարող փոխարինել առկա ուսուցմանը։


Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր