Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ          Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին    

31 հուլ 2020 15:17

Գլխատված դիակի ինքնությունը պարզվել է


Պարզվել է գլխատված դիակի ինքնությունը. չարենցավանցի կինը հաստատել է, որ իր ամուսինն է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել է հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված երկաթա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը։

Հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին էր դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ-ն, 1 օր առաջ տանից դուրս է եկել՝ անտառ գնալու նպատակով և չէր վերադարձել։ Նույն օրը քաղաքացու կողմից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, ով հայտնել է, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել է տղամարդու հանգուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։

Նշված վայր են ժամանում ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հրավիրում են Վարդիթեր Գ-ին։ Վերջինս էլ հայտնում է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։ Նույն օրը, որպես անհայտ կորած, սկսվում են որոնողական աշխատանքներ՝ Վազգեն Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դիակի հայտնաբերումից հետո քննիչի որոշմամբ նշանակվում են մի շարք փորձաքննություններ, ու արդեն դիակի ճանաչման նպատակով դիահերձարան է հրավիրվում Վարդիթեր Գ-ն, ով արդեն տեղում իրավապահներին հայտնում է, որ նա իր ամուսինն էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր