Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

03 օգոս 2020 17:00

Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը վաղ է համարում խոսել Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին։


«Առաջինը դեռ չի վերջացել, հանրապետությունը չի գտել այն միջոցները, որով հնարավոր է կանխել հիվանդությունը»,-ասաց նա  «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած մամուլի ասուլիսում։


Պրոֆեսորը հիշեցրեց, որ աշնանը շնչառական վարակիչ հիվանդությունները սրվում են, տարածվում, սակայն նախորդ տարիներին մահվան ավելի մեծ թիվ է գրանցվել։


«Մահվան դեպքերը եղել են ոչ թե վարակիչ հիվանդություններից, այլ դրանց հետևանքով առաջացած բարդություններից։ Հիմա մեզ համար մութ է, թե ինչ բարդություններ է զարգացրել կորոնավիրուսը հիվանդների մոտ, որը հնարավոր լինի կանխարգելիչ միջոցառումներով վերացնել։ Սակայն ես նման միջոցառումներ, որպես բժիշկ, չեմ տեսնում։ Ամենամեծ հզոր զենքը, որ ունենք, ամեն մարդու սեփական իմունային համակարգն է, որի օգնությամբ ցանկացած վիրուս կարելի է կանխարգելել։ Ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով»,-նշեց բանախոսը։


Պրոֆեսորն ընդգծում է՝ պետք է ամեն բան անել իմունային համակարգի ամրապնդման համար։
«Միջոցներ շատ կան՝ սկսած շատ հասարակներից, բայց ոչինչ չի արվում։ Ամբողջ աշխարհում երկրորդ ալիքի մասին խոսակցությունները, իմ կարծիքով, այս ծրագրի մի մասն է, որպեսզի մոտեցնեն պատվաստումների գաղափարը»,-կարծիք հայտնեց Բակունցը։


Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Արտակ Թովմասյանն ամփոփեց «Միասին մենք կարող ենք» բարեգործական ծրագրի արդյունքները, ասաց՝ իրականացրել են իրենց առաջև դրած նպատակները բավարարել են բժշկական սարքավորումներ նվիրաբերելու վերաբերյալ բոլոր հայտերը։


Թովմասյանի խոսքով, իրենց բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու։ Պատրաստվում են կազմակերպել ու անցկացնել միջազգային մակարդակի միջոցառում, որի արդյունքում հավաքագրված գումարներն այս անգամ էլ կտրամադրվեն առողջապահական համակարգին՝ ի նպաստ ժողովրդի։ 


«Ես կարող եմ ասել, որ փայլուն արդյունքներ ունեցանք։ Բժշկական պարագանները, որ կարողացանք հիմնարկներին տրամադրել, շատ կարևոր դերակատարություն կունենան դրանց գործունեության համար»,-ասաց Բակունցը՝ զարմանք հայտնելով, որ առողջապահական հիմնարկները մինչ այդ չեն ունեցել անհրաժեշտ պարագանները։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր