Oգոստոսի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը    

04 օգոս 2020 10:37

Ուկրաինացի մոդելին ծեծի են ենթարկել Թուրքիայի լողափին

Ուկրաինացի թոփ մոդել Դարյա Կիրիլյուկը հայտնել է, որ իրեն, սիրելիին ու ընկերներին Թուրքիայի ափերից մեկում ծեծի են ենթարկել։

«Մեզ վրա հարձակվել է Մոմո լողափի անվտանգության ծառայությունը»,- Instagram-ում գրել է նա։
Կիրիլյուկի խոսքով՝ թուրքական Չեշմե հանգստավայրում հարձակման զոհ է դարձել չորս աղջիկ, այդ թվում ինքը։ Հարվածել են նրանց դեմքին, լրջորեն տուժել են նաեւ տղաները։ «Մենք ոստիկանությանը մանրամասն տեղեկություներ ենք հայտնել։ Մենք չպետք է աչք փակենք նրա վրա, ինչ տեղի է ունեցել»,- հայտարարել է Կիրիլյուկը։

Ընդ որում, նա չի նշել, թե ինչն է կոնֆլիկտի պատճառ դարձել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր