Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

05 օգոս 2020 10:36

Ուկրաինացի թոփ մոդելի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութը.ընդհանուր առմամբ չորս աղջիկ է ծեծի ենթարկվել

Թուրքական Snob Magazin պարբերականը հրապարակել է ուկրաինացի մոդել Դարյա Կիրիլյուկի մասնակցությամբ միջադեպի տեսագրությունը Չեշմե հանգստավայրում։
Ավելի վաղ Կիրիլյուկն Insatgram-ում հայտնել էր, որ Մոմո լողափին դարձել է անվտանգության աշխատակիցների զոհը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ չորս աղջիկ է ծեծի ենթարկվել։ Լողափի ադմինիստրատորները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել դրա տարածքից դուրս եւ իր աշխատակիցները դրան առնչություն չունեն։
Կադրերում, որոնք նկարահանվել են տեսահսկող սարքերի կողմից, երեւում է մի քանի հոգու մասնակցությամբ ծեծկռտուքը։ Ընդ որում, հաղորդվում է, որ ուկրաինացի մոդելին կարող էր ծեծի ենթարկել նրա ընկերը։

Կիրիլուկը պարբերականի Instagram-յան էջի մեկնաբանություններում հայտարարել է, որ իր ընկերներն «իրեն երբեք չի ծեծել»։ «Ես հետտրավմատիկ սթրես եմ ապրել այն պատճառով, որ ինձ ծեծի են ենթարկել Մոմոյում։ Սա խենթություն է։ Իմ ընկերը փորձում էր հանգստացնել ինձ»,- պարզաբանել է մոդելը։
Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունից «ՌԻԱ Նովոստսի»-ին հայտնել են, որ լողափը, ուր, ենթադրաբար, ծեծի են ենթարկել Կիրիլյուկին, փակ է 15 օրով։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր