Տեսանյութ.«Խնդրում եմ, չկրակեք».ինչպես է աֆրոամերիկացին՝Ֆլոյդը արտասվում ՝ խնդրելով չկրակել իր վրա
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է բացառիկ տեսանյութ, որում ներկայացված են աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի՝ մահվան ելքով ձերբակալման նախկինում անհայտ կադրերը: Հայտնի է, որ սպիտակամորթ ոստիկանի կողմից Ֆլոյդի սպանությունն ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Մինեապոլիս քաղաքում՝ մայիսին:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է իրավապահներից մեկն ատրճանակը պահում Ֆլոյդի գլխին, որն այդ պահին մեքենայում է գտնվում: Դրան ի պատասխան աֆրոամերիկացին արտասվում է՝ խնդրելով չկրակել իր վրա:
«Սպա, խնդրում եմ, չկրակեք, խնդրում եմ, ընկեր չկրակես»,-ասում է Ֆլոյդը՝ մի քանի անգամ կրկնելով նույն խնդրանքը:
Այնուհետև Ֆլոյդին մեքենայից դուրս են հանում, ձեռնաշղթաներ հագցնում ու փորձում ոստիկանական մեքենան նստեցնել: Տղամարդն այդ ամբողջ ընթացքում կրկնում է, որ կարող է մահանալ:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով չնշել չկարողանալու մասին նրա խոսքերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանները Ֆլոյդին ձերբակալել են խանութում կեղծ քսան դոլարանոց թղթադրամ տալու համար:
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ