ՔՊ–ական կանանց մոտ մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, երկու թևի են բաժանվել. «Իրավունք»          Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ-ից մեծ թվով կադրեր տարել է ՀԷՑ․ «Հրապարակ»       Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի համար    

05 օգոս 2020 10:00

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 78-ի. վիրավորվել է մոտ 4000 մարդ

Լիբանանույմ փրկարարները շարունակում են փորել փլատակները` Բեյրութի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ողջ մնացածներին փրկելու համար: Զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է մոտ 4000 մարդ, հայտնում է Reuters-ը:


Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ...

Պայթյունը, որը որոտացել էր ունեցել երեքշաբթի Բեյրութում ամոնիումի նիտրատի պահեստում, ամենահզորն էր վերջին տարիների ընթացքում:
Երկրի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պահեստում 2.750 տոննա ամոնիումի նիտրատ է պայթել, որը վեց տարի պահվում էր նավահանգստում` առանց համապատասխան անվտանգության միջոցների, եւ անթույլատրելի է դա անվանել:


Չորեքշաբթի նա կաբինետի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել:


Reuters-ը հայտնում է, որ իշխանությունները չեն հայտնել պայթյունի հանգեցրած հրդեհի պատճառը:


Անվտանգության ոլորտում աղբյուրները եւ տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրդեհը պատճառը պահեստային տարածքում հորանցքում տարվող աշխատանքներն էին:


Ավելի վաղ Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութը բնական աղետի գոտի էր հայտարարել:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր