Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 օգոս 2020 10:56

Բեյրութում պայթյունի ուժը Հիրոսիմայի պայթյունի ուժգնության մոտ 10 տոկոսն է. հիշեցնում է միջուկային ռումբի պայթյունի ուժգնություն

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունն առաջացրել է 3.3 մագնիտուդ երկրաշարժին համարժեք սեյսմիկ ալիքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում Է CNN-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:


Այնուամենայնիվ, 3.3 մագնիտուդն «ուղղակիորեն համեմատելի չէ նման ուժգնության երկրաշարժի հետ», քանի որ մակերեսային պայթյունները նման հզոր ալիք չեն առաջացնում, հաղորդում Է CNN-ը՝ վկայակոչելով Երկրաշարժերի մասին տեղեկատվության ազգային կենտրոնի երկրաֆիզիկ Դոն Բլեքմանին:


Բլեքմանն ասել է, որ էներգիայի մեծ մասը նման պայթյունների ժամանակ մղվում է օդ և դեպի շինություններ:


Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ նավահանգստային պահեստում պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ։ Նյութերը պահվել են նավահանգստում ոչ պատշաճ կերպով գրեթե վեց տարի: Թե ինչն է հրդեհի և հետագա պայթյունի պատճառ դարձել, դեռևս պետք է պարզի հետաքննությունը:


Համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, որ չափազանց հզոր պայթյունի ալիքը ակնթարթային ավերածություններ է առաջացնում հսկայական շառավղով: Ըստ որոշ աղբյուրների՝ պայթյունի ձայնը լսվել է նույնիսկ Կիպրոսում՝ դեպքի վայրից 240 կմ հեռավորության վրա։


Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտության և տեխնիկայի ամբիոնի դոցենտ Արեգ Դանագուլյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պնդում է, որ 2700 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունը տրոտիլային համարժեքով 1,1 կիլոտոննա է: Նա նշել է, որ թերմոդինամիկա է օգտագործել վերլուծության համար։


«Սա տրոտիլային համարժեքով 1,1 կիլոտոննա է՝ ոչ մեծ միջուկային ռումբի ուժգնության, մոտավորապես Հիրոսիմայի պայթյունի ուժգնության 10 տոկոսը»,-գրել է նա՝ միաժամանակ հստակեցնելով, որ խոսքը միջուկային պայթյունի մասին չէ, այլ ուժգնությունը հիշեցնում է միջուկային ռումբի պայթյունի ուժգնություն:


Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդն ասել է, որ 200 000-250 000 մարդ կորցրել են իրենց տները՝ ընդհանուր գնահատմամբ կրելով 3-5 մլրդ դոլարի վնաս:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր