ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

05 օգոս 2020 13:17

Գիտնականները կոտրել են տարածված միֆը, թե ուռուցքները քաղաքակրթության արտադրանք են

Գիտնականները կոտրել են օնկոլոգիական հիվանդությունների պատճառի մասին հայտնի միֆը: Նրանք Երկրի վրա օնկոլոգիայի գոյության վաղ ապացույցներ են գտել: Նրանք ստացել են հուսալի ապացույցներ այն մասին, որ դինոզավրները տառապել են օստեոսարկոմայով (ոսկրային հյուսվածքների չարորակ ուռուցք): Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet Oncology գիտական ամսագրում:


«Մենք առաջին անգամ միանշանակ ցույց ենք տվել, որ այդ եռաեղջյուր դինոզավրը, որն ապրել է Երկրի վրա ավելի քան 76 մլն տարի առաջ, տառապել է ծանր եւ շատ ագրեսիվ ոսկրային հյուսվածքի քաղցկեղով»,-ասել է հետազոտության հեղինակ, ՄքՄաստերի անվան Կանադայի համալսարանի պրոֆեսոր Մարկ Քրոութերը:


Նա ասել է, որ այդպիսով ցանկանում է կոտրել տարածված միֆը, որ ուռուցքները քաղաքակրթության արտադրանք են: Գիտնականներն ավելի ու ավելի մեծ թվով ապացույցներ են գտնում, որոնք վկայում են, որ հնագույն նեանդերթալցիների մոտ չարորակ նորագոյացություններ են եղել:


Մեկ տարի առաջ գիտնականները օստեոսարկոմայի հետքեր են գտել Երկրի առաջին կրիաների ոսկորներում: Քրոութերը նշում է, որ չկան ապացույցներ, որ կյանքի ժամանակակից պայմանները քաղցկեղ են առաջացնում, հաղորդում է MK.ru-ն:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր