Վրաստանը որևէ առնչություն չունի Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/08/755966505499035.jpg)
Ամոնիումի նիտրատի պիտանելիության ժամկետը մոտ կես տարի, իսկ դրա տևական պահպանումը վտանգ է ներկայացնում, հայտնել են Վրաստանում։
Ծովային տրանսպորտի գործակալությունը նշել է, որ ամոնիումի նիտրատը Վրաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից է, և որ այդ բեռը 7 տարի առաջ ուղարկվել է Բաթումի նավահանգստից, Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։
«Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին և կանոնավոր ստուգվում, իսկ բեռների փոխադրման և պահպանման տեխնոլոգիան մտնում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,-հայտնել են Վրաստանում։
Միայն այս տարի Փոթիի նավահանգստից արտահանվել է 52 307 տոննա ամոնիումի նիտրատ։
Գործակալությունում ընդգծել են, որ պաշտոնատար անձինք պայթյունի պատճառ են անվանել մեծաքանակ բեռի պահման կանոնների կոպիտ խախտումը։