Բեղմնավորման ժամանակ սերմնահեղուկի շարժման առեղծվածը.դա կօգնի մասնակիորեն լուծել տղամարդկանց անպտղության խնդիրը

Հատուկ մանրադիտակի եւ ֆոտոխցիկի օգնությամբ, որոնք կարող են վայրկյանում 55 000 կադր նկարահանել, մասնագետները բացահայտել են արական սեռական բջիջների շարժման առեղծվածը եւ նկարագրել, թե ինչպես են դրանք իրականում շարժվում: Գերարագ եռաչափ մանրադիտակը հերքել է այն կարծիքը, որ սերմնահեղուկը շարժվում է բացառապես տատանման շարժումների շնորհիվ, որոնք կատարվում են շոշափուկի միջոցով:
Իր կառուցվածքի պատճառով սերմնահեղուկի շոշափուկը կարող է շարժվել միայն մեկ ուղղությամբ, որի պատճառով այն պետք է շարժվի շրջանով: Մանրադիտակի տակ սերմնահեղուկի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ շարժման ժամանակ սերմնահեղուկը պտտվում է իր առանցքի շուրջը: Կենսաբանների կարծիքով, նման ասիմետրիան թույլ է տալիս հասնել սիմետրիկ եւ ճիշտ շարժման՝ ձվաբջիջների ուղղությամբ:
Այս հայտնագործությունը հնարավոր եղավ կատարել շնորհիվ արագընթաց խցիկի, պատկերների հիման վրա նաեւ ստեղծվել է շարժական արական սեռական բջջի առաջին եռաչափ մոդելը: Մասնագետները ընդգծել են, որ սերմնաբջջի երկչափ դիտարկման դեպքում, թվում է, որ այն շարժվում է միայն շոշափուկի տատանման հաշվին:
Գիտական աշխատանքի ավարտին հաստատվել է, որ բացահայտումը թույլ կտա ավելի մանրամասն ուսումնասիրել բեղմնավորման ընթացքում արական սերմերի շարժման ֆենոմենը: Երկարաժամկետ հեռանկարում դա կօգնի մասնակիորեն լուծել տղամարդկանց անպտղության խնդիրը, գրում է Lenta.Ru-ն: