Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

06 օգոս 2020 12:15

Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ. Hraparak.am

Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, տեղեկացնում է Hraparak.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:


Իրավապահ համակարգում Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահանջել են հարուցված քրեական գործերից մեկով ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը:




Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նազարյանը հրաժարվել է՝ պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո նրան ձերբակալել են: Այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել:
***
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ հաստատեց Hraparak.am-ի տեղեկությունը այն մասին, որ ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը: ՀՔԾ մամուլի պատասխանատու Մարինե Օհանջանյանը հայտնեց, որ այս պահին Ռոբերտ Նազարյանին որևէ մեղադրանք առաջադրված չէ:


«Դեռ մեղադրանք չկա, զուտ կասկածով ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում», - ասաց խոսնակը: Հարցին, թե արդյո՞ք գործն առնչվում է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց «Վեոլիա ջուր» ՓԲԸ հաշվին Փարիզ գործուղելու գործին, նա պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչում է կասկածվում: Այդ գործով Նազարյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: Հավելյալ տեղեկություն ստանալուն պես կտրամադրեմ»: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր