«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցն արտահերթ ժողով է հրավիրել հիվանդանոցի անձնակազմի հետ և ասել, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը հայտնում է հիվանդանոցի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ` Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դավիդյանցը խորին շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ անձնակազմը COVID–19 համավարակի շրջանում։
Հիվանդանոցի ողջ անձնակազմը Մհեր Դավիդյանցին երախտագիտություն է հայտնում կատարած անգնահատելի աշխատանքի համար։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Արսեն Թորոսյանը պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։
Վերջինս արդեն տեղեկացվել է իր պաշտոնանկության մասին, Թորոսյանը նրան հրահանգել է հնարավորինս արագ ավարտին հասցնել կիաստ գործերը։
Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվամդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։