Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 օգոս 2020 15:45

Մոտակա օրերին հնարավոր է Թորոսյանին հրաժեշտ տանք.այս պահին նախարարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում

«Հրապարակ»-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. մոտակա օրերին հնարավոր է նոր նախարար ունենանք: Թորոսյանի պաշտոնանկությունը կբացատրեն կորոնավիրուսի դեմ պայքարի տապալմամբ։


Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին նախարարի երկու թեկնածուի անուն է շրջանառվում, ինչն անհարմար իրավիճակ է ստեղծվել վարչապետի ընտանիքում։  Բանն այն է, որ առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն  է, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և նրա եղբայրը, իսկ երկրորդը հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, որը Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Հիմա Սիփանն ամեն ինչ անում է Մելիք-Նուբարյանին նախարար դարձնելու Աննա Հակոբյանի պլանները ձախողելու համար։




Առաջիկայում պարզ կդառնա, թե Փաշինյաների ընտանիքի որ կլանը կհաղթի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր