Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ          Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են       Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը    

10 օգոս 2020 13:14

Ադրբեջանցի պաշտպանության նախկին փոխնախարար Ֆուադ Մամեդովի մահը խիստ կասկածելի մահ է

Օգոստոսի 10-ին մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը՝ մանրամասնելով, որ մահվան պատճառը սրտի անբավարարությունն է:

Մամեդովն Ադրբեջանի պաշտպանության նյութատեխնիկական ապահովման գծով փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականի օգոստոսի 20-ից մինչ 2020 թվականի հուլիսի 8-ը:

Մամեդովը ծնվել էր 1968 թվականին:

***
Ադրբեջանում մահացել է գեներալ-լեյտենանտ Ֆուադ մամեդովը, ով մինչև հուլիսի 8-ը զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի նյութատեխնիկական մատակարարման գծով և հանդիսանում էր համանուն բաժնի պետը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության նա մահացել է սրտի կաթվածից։

Ինձ համար խիստ կասկածելի մահ է։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր