Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին          Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով    

10 օգոս 2020 13:55

Թուրքիան և Ադրբեջանն իրենց համատեղ զորավարժություններով ի՞նչ ուղերձ հղեցին Հայաստանին

Թուրքական իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

«Զորավարժությունների ընթացքում Գյանջայի (Գանձակ) և Եվլախի շրջաններում արձակված ռումբերի ձայնը լսելի էր նաև Թովուզում»,-նշված է հոդվածում։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում 13 օր տևած համատեղ զորավարժությունները մոտեցել են ավարտին։ Դրանք աչքի են ընկել զինտեխնիկայի և մասնակցիների աննախադեպ թվով։

Ըստ հոդվածի հեղինակի՝ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանին այս զորավարժություններով հստակ ուղերձ են հղել։ Այն, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունը համատեղ ուժի ցուցադրում էր և Հայաստանին ահաբեկելու փորձ, այդ մասին նշել են թուրք և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, սակայն թե ինչ հստակ ուղերձի մասին է խոսքը, հոդվածում այդպես էլ չի պարզաբանվում։

Դրա փոխարեն առաջ է քաշում այն մեղադրական թեզը, թե իբր Հայաստանն է նախահարձակ եղել Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա։
Աղբյուրը՝ ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր