Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

13 օգոս 2020 10:17

Ինչ գործ ունեին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի էլիտար ինքնաթիռները Բելառուսում

Օգոստոսի 12-ին Մոսկվայից Մինսկ է ուղևորվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մի քանի Տու-134 ինքնաթիռ, որոնք հագեցած են հատուկ նշանակության կապերով: Չվերթների նպատակը հայտնի չէ, դրանցից մեկն արդեն հետ է վերադարձել։
     Ըստ FlightRadar ինքնաթիռների հետևման ծառայության տվյալների՝ Բելառուս է ժամանել Տու-134 ինքնաթիռ՝ RA-65690 համարանիշով:
     Ծառայության տվյալների համաձայն՝ դա Տու-134ԱԿ մոդելի ինքնաթիռ է։ Այն հագեցած է առաջին դասի և լյուքս դասի սրահներով, այդ շարքի որոշ ինքնաթիռներում հատուկ նշանակության կապ է հաստատված: Բաց աղբյուրների տվյալներով՝ RA-65690 օդանավը խորհրդային ժամանակներից օգտագործվել է կուսակցական բարձրագույն ղեկավարության, իսկ ավելի ուշ՝ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի տեղափոխման համար:
     Ինքնաթիռը մեկնել է ժամը 9:44-ին Մոսկվայի շրջանի Չկալովսկու ռազմական օդանավակայանից, որտեղ տեղակայված է հատուկ նշանակության ավիացիոն դիվիզիան: RA-65690-ից վերջին ազդանշանը եղել է Մինսկի շրջանի Ուխվալա բնակավայրի տարածքից։ Ինքնաթիռն այդ ժամանակ ուղևորվել է դեպի Մինսկ։
     Սա այս տիպի օդանավի՝ մեկ օրում երկրորդ թռիչքն է Բելառուս։ Օգոստոսի 12-ի առավոտյան Մոսկվայից մեկնել է նաև Տու-134ԱԿ ինքնաթիռ՝ RA-65992 համարանիշով։ Ժամը 14:26-ին այն Մինսկի օդանավակայանից մեկնել է հակառակ ուղղությամբ: Ընդ որում, FlightRadar-ի վրա չվերթի տվյալները հայտնվել են միայն Մինսկի մերձակայքում գտնվող Ժոդինո քաղաքի տարածքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր