Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»          Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

13 օգոս 2020 11:15

Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից. «Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է»

Հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանից, որով նրան 2014 թվականին պարգևատրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին երաժիշտը հայտնել է Բելառուսի նախագահի անունով գրված բաց նամակում, որը հրապարակվել է Մոսկվայի երաժշտության միջազգային տան Instagram–ի էջում։


2014 թվականին Սպիվակովը Սկորինայի շքանշանով պարգևատրվել էր մարդասիրական և բարեգործական բնագավառում առանձնահատուկ արժանիքների համար, ինչպես նաև ազգային և պետական վերածննդի հիման վրա հաջողության հասնելու, Բելառուսի քաղաքացիների մարդկային արժանապատվության և իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար։


«Հավանաբար, այդ հասկացություններն այն ժամանակ Ձեզ դեռ մոտ էին։ Այսօր ես նախկինի պես կիսում եմ այդ արժեքները, սակայն ոչ Ձեզ հետ»,-գրել է Սպիվակովը։


Սպիվակովի խոսքով`ինքը բազմիցս ելույթ է ունեցել Բելառուսում, ավելին՝ այստեղ կազմակերպել է փառատոն, որի շնորհիվ հանրապետություն են ժամանել ականավոր արտիստներ։


«Այսօր սիրտս բաբախում է Բելառուսի Հանրապետության ժողովրդի սրտերին համահունչ, որոնք իրավաչափորեն պահանջում են տարրական իրավունքների ու ազատությունների պահպանում»,-նշել է դիրիժորը։


«Виртуозы Москвы» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Լուկաշենկոյին անվանել է կառավարիչ, որը սեփական ժողովրդի համար մարդասիրության հետ անհամատեղելի կենսապայմաններ է ստեղծել։


«Ձեր «սև» ուժը Ձեր մեծ թուլությունն է։ Մարդիկ ծնվում են, որ իրենց սիրեն, ոչ թե ստորացնեն, ու առավել ևս, խեղանդամ դարձնեն»,-վրդովվել է արտիստը։


Սպիվակովը նշել է, որ «ստիպված է» հրաժարվել ավելի վաղ Լուկաշենկոյի շնորհած շքանշանից։


Կոմպոզիտորը պարզաբանել է՝ իր որոշման հիմքում քաղաքական գործչի կառավարումն է։


Աղբյուրը՝ armeniasputnik.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր