Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին          Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

15 փետ 2021 14:39

Այսօր Ձեր «խնջույքում» թագավորում են խավարամտությունը, բռնությունը, ամաչում եմ կրել ձեր տվածը. Սպիվակովը վերադարձրել է Լուկաշենկոյի տված շքանշանը

Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը բաց նամակով դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Բաց նամակում ասված է.


«Ալեքսանդր Գրիգորևիչ,


2014 թ. բարեգործության և հումանիստական գործունեության, ազգային-պետական վերածնունդի առումով ունեցած հաջողությունների, Բելառուսում մարդկային արժանապատվության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում ունեցած մեծ ներդրման համար Դուք ինձ պարգևատրել եք «Ֆրանցիսկ Սկորինայի» շքանշանով: Ակնհայտ է, որ այդ պահին Ձեզ դեռ հարազատ էին այդ հասկացությունները: Այսօր ես առաջվա պես այդ արժեքներին հավատարիմ եմ՝ ի տարբերություն Ձեզ՝ մի ղեկավարի, որ իր ժողովրդի համար ստեղծել է հումանիզմի ու ժողովրդավարության հետ անհամատեղելի պայմաններ: 


Այսօր Ձեր «խնջույքում» թագավորում են խավարամտությունը, բռնապետությունը, բռնությունը և ծայրահեղ դաժանության անվերջանալի օրինակները, որոնցով իշխանությունները երկրի տարածքով մեկ ճնշում են բազմաթիվ քաղաքացիների կամարտահայտությունը:


Ակտիվ համերգային գործունեության տասնամյակների ընթացքում բախտ եմ ունեցել բազմիցս ելույթ ունենալ ինչպես Մինսկում, այնպես էլ Բելառուսի այլ քաղաքներում: Վերջերս նշվում էր իմ ստեղծած «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» փառատոնի 10-ամյա հոբելյանը, որի շնորհիվ Ձեր երկիր էին ժամանում ամբողջ աշխարհից բազմաթիվ անվանի արտիստներ, հայտնի բալետային խմբեր և երգչախմբեր:


Այսօր իմ սիրտը բաբախում է Բելառուսի Հանրապետության ժողովրդի հետ, որ իրավացիորեն պահանջում է իր տարրական իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ խաղաղ ցույցերի իրավունքի պահպանում: Այս ամենի պատճառով ստեղծված իրավիճակում ես ստիպված եմ հրաժարվել այդ շքանշանից, որով Դուք ինձ նախապես պարգևատրել եք: Ես ամաչում եմ այն կրել, քանի որ այդ շքանշանը կապված է Ձեր կառավարման հետ: Ձեր «սև» ուժը Ձեր մեծ թուլությունն է: Մարդիկ ծնվում են այն բանի համար, որ իրենց սիրեն, ոչ թե նվաստացնեն, և առավել ևս՝ խեղեն:


Դուք հավանաբար լսել եք, որ «արտասվողները կմխիթարվեն»: Այդպես էլ կլինի:


ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր