Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

14 օգոս 2020 09:58

Սեպտեմբերի 15-ից մանկապարտեզների վերաբացվելու դեպքում երեխաները կհաճախե՞ն մանկապարտեզ, թե՞ ոչ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ նախակրթարանների աշխատողների կողմից սկսվել են երեխաների ցուցակագրման աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մանկապարտեզների դաստիարակները մեկ առ մեկ զանգահարում են իրենց խմբերի ծնողներին և հետաքրքր­վում` մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն մանկապարտեզ, թե ոչ:

Հիշեցնենք` նման ցուցակագրման աշխատանքներ իրականացվել էին դեռևս մայիսի սկզբին, ինչից հետո որոշում կայացվեց մայիսի 20-ից վերաբացել մանկապարտեզները: Սակայն մանկապարտեզ հաճախեցին նախատեսվածից քիչ թվով երեխաներ, ինչով էլ պայմանավորված` նորից փակվեցին մանկապարտեզները:

Բացի այդ, նշենք, որ դրանք վերաբացելուց հետո մանկապարտեզների մի շարք աշխատողներ հիվանդացան կորոնավիրուսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ ևս սաների ծնողները դաստիարակներին վստահեցրել են, որ իրենց երեխաներին տանելու են մանկապարտեզ:

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն:

Դասերը կլինեն առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր