Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

17 օգոս 2020 10:37

Ծնկի կգաք, կդառնաք մուրացկաններ.Ես առաջին անգամ կյանքում ձեր առջև ծնկի եմ եկել. Լուկաշենկոն ՝ իր աջակիցների հանրահավաքին

Գործող նախագահին դիմավորեցին ծափահարություններով։ Երկրի ղեկավարն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչներին:
Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, հանրահավաք է կայացել՝ ի պաշտպանություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։


Ինչպես հաղորդում են Sputnik Բելառուսի մեր գործընկերները, հրապարակ են եկել վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Սենատի խոսնակ Նատալյա Կոչանովան և նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն: Նրանց է միացել նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։


Գործող նախագահին դիմավորել են ծափահարություններով։ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել վեց տարածաշրջաններից յուրաքանչյուրի ներկայացուցիչներին և առանձին՝ մայրաքաղաքի բնակիչներին ։



«Շնորհակալություն, Մինսկի բնակիչներ, որ դուք ինձ արդեն քառորդ դար է` դիմանում եք»,- ասել է նա:


Նախագահը խոստովանել է, որ չի ցանկացել որևէ մեկին հրապարակ բերել։ Նա ընդգծել է` նա քաղաքացիների օգնությանը դիմել է ոչ իր մեղքով:


«Հիշեք՝ կկործանեք ոչ թե Լուկաշենկոյին, այլ առաջին նախագահին, և դա կլինի ձեր վերջի սկիզբը։ Ծնկի կգաք։ Կդառնաք մուրացկաններ և կքայլեք ձեռքը երկարած։ Ես ողջ եմ և ապրում եմ: Եվ հիշեք, ես ձեզ երբեք չեմ դավաճանել և երբեք չեմ դավաճանի։ Շնորհակալություն, որ ցույց տվեցիք` դուք այս երկրի և այս մայրաքաղաքի տերն եք: Նրանք երկար կհիշեն դա։ Շատ շնորհակալ եմ։ Ես առաջին անգամ կյանքում ձեր առջև ծնկի եմ եկել։ Դուք արժանի եք դրան»,- հայտարարել է նա։


Լուկաշենկոյին սատարող հանրահավաքի անցկացման մասին հայտնի է դարձել նախօրեին։


Հիշեցնենք` Բելառուսում արդեն 8-րդ օրն է` չեն դադարում բողոքի ակցիաները։ Ցուցարարները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են առաջացրել։


Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր