Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

19 օգոս 2020 11:18

Գերմանացի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսով վարակման անհայտ մեխանիզմ

Գերմանացի գիտնականները բացահայտել են SARS-CoV-2 կորոնավիրուսով բջջի վարակման անհայտ մեխանիզմ։ Հետազոտության արդյունքները, որի շրջանակում նրանք ուսումնասիրել են այս վիրուսի մակերեւույթի կառուցվածքը, հրապարակվել են Science ամսագրում։ Գիտնականները վստահ են, որ այս տվյալները կօգնեն պատվաստանյութի եւ վարակված պացիենտների արդյունավետ թերապեւտիկ մեթոդների մշակմանը, հայտնում է Phys.org-ը։  


European Molecular Biology Laboratory (EMBL) in Heidelberg-ի, Max Planck Institute of Biophysics-ի, Paul-Ehrlich-Institut-ի եւ Goethe University Frankfurt-ի գիտնականները օգտագործել են կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիա, միջինացված սուբտոմոգրամ եւ մոլեկուլային դինամիկ մոդելավորում, որպեսզի վերլուծեն S-սպիտակուցի («սեպ»-սպիտակուց) կառուցվածքը, որը կարեւոր դեր է խաղում վարակվող բջջի մակերեւույթի հետ կորոնավիրուսի միավորման եւ ախատածինի ներս թափանցելու մեջ։ Հետազոտության հեղինակներին հաջողվել է ստեղծել մոտ 1000 տարբեր վիրուսների 266 կրիոտոմոգրամ, վիրուսներից յուրաքանչյուրն ամբողջ մակերեւույթին ունի միջինը 40 «սեպ»-սպիտակուց։


Պարզվել է, որ «սեպ»-սպիտակուցի գլոբուլյար մասը, որը պարունակում է հատվածը եւ մեխանիզմները կապող ռեցեպտոր, ինչն անհրաժեշտ է թիրախ բջջին միավորվելու համար, միացված է ճկուն ոտիկով։ Մոլեկուլային դինամիկայի մոդելավորումը եւ կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիան միավորելով՝ գիտնականները գտել են 3 «հոդ»՝ «ազդր», «ծունկ» եւ «սրունքաթաթ», որոնք ցողունին ճկունություն են հաղորդում։


Գիտնականների խոսքով՝ ոտիկի միջոցով ռեցեպտոր-միավորող հատվածը կարող է տեղաշարժվել եւ ռեցեպտոր որոնել թիրախային բջջին միակցվելու համար։ Ցողունը ծածկված է գլիկանների շղթաներով, որոնք հոդերը թաքցնում են չեզոքացնող հակամարմիններից։


Հետազոտության հեղինակները նշում են, որ գլիկանները թիրախավորող դեղամիջոցները իրենցից ներկայացնում են պոտենցիալ նոր ճանապարհ COVID-19-ի բուժման արդյունավետ մեթոդների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր