Սիրիայում ուժեղ երկրաշարժից զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել մոտ 500-ը․ զոհերի թվում կան հայեր          ՀՀ-ն պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, որից հետո հնարավոր կլինի խոսել սահմանների բացման հետ կապված քննարկումների մասին.Թուրքիայի առեւտրի նախարար       Ողբերգական հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում    

20 հուն 2023 17:30

Տեսանյութ.Հասցեատերերն արդեն չկան, իսկ ծանրոցը դեռ ճանապարհին է... 19–ամյա Հայկ Կիրակոսյանը չհասցրեց ստանալ եղբոր անակնկալը

Հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում գտնվող զինվորների համար անակնալ էր սպասվում։ Նրանք պետք է նամակներով ու կոնֆետներով լի ծանրոց ստանային Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներից։ Հասցեատերերն արդեն չկան, իսկ ծանրոցը դեռ ճանապարհին է։

Դասարանի դասղեկ Քրիստինե Ասրիյանը դեպքից մեկ օր առաջ էր այն փոստով ուղարկել Գեղարքունիքի մարզ` այն զորամաս, որտեղ ծառայում էր Հայկ Կիրակոսյանը։
«Քանի որ դասարանի տղաներից մեկի ավագ եղբայրը` Կիրակոսյան Հայկը, այս պահին ծառայության մեջ էր, որոշեցինք հենց այդ զորամաս ուղարկել ծանրոցը։ Զանգեցի մայրիկին, որ տվյալները ճշտեմ` նա հուզվել էր, շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար։ Իսկ Հայրապետը (Հայկ Կիրակոսյանի եղբայրը,–խմբ.) ամեն օր հարցնում էր` մինչև տոնը կհասնի՞։ Ասում էի` այո՛, իհա՛րկե։ Ո՞վ կմտածեր, որ այսպիսի բան կլինի»,– պատմեց Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Ասրիյանը։

Ժամկետային զինծառայող Հայկ Կիրակոսյանը Մեծամոր քաղաքից էր։ Նա այն 15 զինծառայողներից մեկն էր, որոնք հունվարի 19–ին մահացան Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով։
Դպրոցի ուսուցիչները նրան բնութագրում են որպես համեստ, զուսպ, լուրջ, հավաքված, մեղմ բնավորությամբ յուրահատուկ բարի տղա։


«Հայկը երբեք թույլ չէր տա, որ իր վրա խոսեն, շատ հավաք տղա էր ու կարելի է ասել` հերոս էր իր փոքր քրոջ ու եղբոր համար։ Ես բոլորին դաս եմ տվել, գիտեմ. նրանք պարզապես ապրում էին իրենց մեծ եղբորով, իրենց թևութիկունքն էր»,– պատմեց Հայկի եղբոր` Հայրապետի դասղեկը։
Հայրապետը դպրոցում է եղել, երբ իմացել են դեպքի մասին։ Դասարանում բոլորը հոգ են տարել, որ նա մինչև տուն գնալը չիմանա եղբոր հետ տեղի ունեցածի մասին։
Հայկի 20 տարին դեռ չէր լրացել. նա պետք է տուն վերադառնար ամռանը։

 
 
Ընթացիկ ժամանակը 0:10
/
Duration 0:20
Ներբեռնում: 0%
 
Առաջընթաց: 0%
 
SD
Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները ծանրոց են ուղարկում զինվորներին
0:20

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր