Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

20 օգոս 2020 10:00

Ծառուկյանը «զադնի» է դրե՞լ, որն է պասիվության պատճառը.«Ժողովուրդ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում խոսում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով շաբաթներ առաջ դրեց կառավարության 100 տոկոսի հրաժարականի հարց ու երդվեց, որ հետ չի կանգնելու,  այնուամենայնիվ, մի քիչ «զադնի է դրել», գոնե՝ առայժմ։ Նա կապի դուրս չի գալիս նաեւ կուսակիցների հետ, վերջին անգամ հանդիպել են Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո։ Ծառուկյանը հանգստի է ուղարկել թիմին եւ ասել, որ ինքը կասի, թե երբ ինչպես ու ինչ անեն, իսկ առայժմ՝ ամառ է, հանգստացեք։ Ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն հետքայլ է անում, եւ դուք զբաղվում եք՝ ով ինչով պատահի, օրինակ՝ մոդա եք ցուցադրում, մետրոյի չկառուցմանն եք անդրադառնում,- երեկ հարցրինք խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ով օրերս «Արմենիան բրենդի» հագուստն էր ցուցադրում։ Պատգամավորն «ուղղեց», թե մոդայի հարց չէ, այլ ազգայինը պրոպագանդելու, իսկ քաղաքական ծրագրերի մասով վստահեցրեց, որ փոփոխություն տեղի չի ունեցել․ «Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի արձանագրվել, պարզապես օգոստոսը քաղաքական դաշտի հանգստի շրջանն է»։ Բայց իշխանությունը չի հանգստանում՝ Նիկոլ Փաշինյանը մարզեր է այցելում, կարծես «քարոզարշավ» է սկսել․ «Ես չեմ քննարկում այլ ուժերի գործունեությունը։ Ես  պնդում եմ, որ մեր դիրքորոշումում փոփոխություն տեղի չի ունեցել»։ Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս են սկսելու կառավարության փոփոխությունը։ «Ես հիմա ոչ մի բան չեմ մանրամասնում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր