ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

20 օգոս 2020 12:55

Չզարմացա՞ր , երբ Արցախի հերոսի կոչում ստացար, երբ կնգադ առաջ խոնարհվող ինչ խառախուռա երգիչ կար, կոչում էիր տալիս

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանում ես՝ շատ է, որ տավուշյան հաղթանակից հետո 71 զինվորական պարգևատրվելու են շքանշաններով:


Կզարմանայի, եթե դու չզարմանայիր, որովհետև դա քո բնավորությունն է` հաշվել ու հաշվել, ջոկել շատն ու քիչը, քո քյարը, քո փայը:


Հերոսացել են, պիտի ստանան, շատն ու քիչը ո՞րն է: Այն ժամանակ չէի՞ր զարմանում, երբ կնգադ առաջ խոնարհվող ինչ խառախուռա երգիչ կար, կոչում էիր տալիս, Պաշտպանության նախարար եղած ժամանակ մեդալներ էիր շռայլում ում որ ասես:


Չզարմացա՞ր արդյոք, երբ Արցախի հերոսի կոչում ստացար, ի՞նչ ծառայությունների համար, Արցախից փախնելո՞ւ համար: Չար ես, շատ չար: Ասուլիսիդ ժամանակ, ապրիլյանի զոհերի հիշատակը հարգելիս, «մոռացար» Տավուշի զոհերին, որովհետև քո բնավորության համաձայն՝ իմ ու քոնն ես անում, որովհետև համարում ես, որ այդ հաղթանակը քոնը չի: Ամաչի՛ր, էլ մի խոսիր: Ո՞ւմ եմ ասում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր