Տեսանյութ.Մենք անասուն չենք, որ գցեն ավտոբուսները տանեն,ռուսական կողմը ամոթ պետք է անի՝ իրենց պատճառով է այս մարդը մահացել
![](https://i.ytimg.com/vi/7Mu_3Zcb2n4/maxresdefault.jpg)
«Այս մարդը ՝ Վախթանգ Մելքումյանը, ավտոբուսով մեկնելու ճանապարհին է մահացել: Նա էլ է մեր կողքին կանգնել ու պայքարել այս խնդրի համար:
Այսօր այստեղ ենք, որ Փաշինյանը դուրս գա, մեզ հետ խոսի՝ այս հարցը լուծենք: Պետք է վրացական կողմը մեզ մարդու տեղ դնի, մենք անասուն չենք, որ գցեն ավտոբուսները տանեն, դրա համար խնդրում ենք վարչապետին մեզ հետ խոսի: Այս մարդու կյանքը, բոլորին խրատ պետք է լինի, ռուսական կողմը ամոթ պետք է անի՝ իրենց պատճառով է այս մարդը մահացել, եթե չեն ուզում, որ շարունակվի այս ամենն ու էլի ինչ-որ մեկը չհիվանդանա, մահանա, պետք է իրենք մեզ լսեն»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Նա նշեց, որ ինքն այսօր վերջին անգամ է այստեղ գալիս. «Արդեն այնքան եմ հիասթափվել մեր կառավարությունից, նրանցից, ովքեր խոստումներ են տվել ու չեն կատարել: Մեծ ցավով՝ ամսի 28-ի համար տոմսեր եմ գնել, որ այստեղից գնամ, քանի որ հասկանում եմ՝ մեզ մարդու տեղ չեն դնում, այս ժողովուրդը, որը պատրաստվում է գնալ, էլ հետ չի գալու: Եթե ուզում եք, որ թուրքերը գան էս հողը վերցնեն, շարունակեք նույն կերպ»:
Նրա խոսքով՝ Կառավարությունը անցած անգամ իրենց գլխի տալ փափուկ բարձ դրեց, ու ոչ մի բան չարեցին:
Ակցիայի մասնակիցը նշեց, որ այս պահին արդեն մոտ 2200 ընտանիք է սպասում երկրից գնալուն, բայց այդ թվերն անընդհատ ավելանում են:
«Պետք է այնպես անեն, որ մարդիկ այստեղ գալու ցանկություն ունենան: Անօրինական բաներ են այստեղ կատարվում, չեմ հասկանում՝ տոտալիտար ռեժի՞մ են ուզում հաստատել Հայաստանում: Եթե կառավարությունն իր սահմանած օրենքները չի հարգում՝ ժողովուրդն ինչպե՞ս հարգի»,- ասաց նա: