ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 օգոս 2020 10:16

Փոխվել է ՀՀ իշխանությունների հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը,չկա այն ուժն ու լիդերը, որը կարող է ամերիկյան քաղաքականություն իրականացնել.«Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով` վերջին շրջանում բացասական առումով լրջագույնս փոխվել է ՀՀ իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի վերաբերմունքը, քանի որ նրանք ի դեմս Նիկոլ Փաշինյանի այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, որը կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։


Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին օրերին դիվանագիտական խողովակներով որոշակի քայլեր են կատարվել, որոնք առաջիկայում ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենալու հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա։ Մեր տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել քննարկում, որտեղ հստակ կետերով դրվել են այն պահանջները, որոնք անհրաժեշտ են գործընթացը սկսելու համար։


Ըստ այդմ, ներկա փուլում ԱՄՆ-ն փորձում է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը։ Այս առումով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի խաղադրույքը կանգնել է ներկա դրությամբ ակնհայտ արևմտյան «ռասկլադում» տեղավորվող մի քանի ուժերի վրա։


Ի դեպ, հստակ արևմտյան կողմնորոշում ունեցող սոցցանցային օգտատերերը, որոնք դեռևս երկու տարի առաջ խելակորույս սատարում էին Նիկոլ Փաշինյանին, վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջովին վերանայել են քաղաքական «գիծը» և բավականին կոշտ քննադատական գրառումներ են շրջանառում։


Ի դեպ, քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում չբացառեց, որ, այսպես կոչված, սորոսականների հետ իշխանությունների գոնե արտաքուստ հակասությունները կարող են տեղավորվել այս գործընթացի շրջանակներում»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր