Սա շատ փոքր մասն է.Նոր տվյալներ՝ ադրբեջանական կողմի զոհերի մասին          Ադրբեջանցիները սկսել են դժգոհել. վարձկանները կոտրում են խանութները, թալանում են մարդկանց, ստիպում հիջաբ կրել       Տեսանյութ.Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ հայկական կողմում են    

22 օգոս 2020 18:15

Այս վրձնի մեկ հարվածը կվերջացնի իմ բոլոր ներկերը. Արամ Ապարանցի. Լուսանկարներ

Այս վրձնի մեկ հարվածը կվերջացնի իմ բոլոր ներկերը. Արամ Ապարանցի. ԼուսանկարներԱրամ Սեդրակի Սարգսյանը (Արամ Ապարանցի)  ծնվել է 1956թ-ի հուլիսի 28-ին: 1980-86թթ. սովորել և ավարատել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական բաժինը: 2015թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 
Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային սիմպոզիումների և գեղանկարչական ցուցահանդեսների՝ այդ թվում 2018 թվականի «Մեր պապերի սխրանքը» խորագրով քանդակի միջազգային սիմպոզիումին՝ Հայաստանում՝ «Կենաց ծառ» քանդակով։
 
Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ՝
2003թ-ին «Լույսի և արարման 10օր» սիմպոզիում-ցուցահանդես Կողբում
2010թ-ին «Արցախի աշնանային գույները» սիմպոզիում-ցուցահանդես Արցախում և Երևանում 
2010թ-ին «Լոռվա ձորում» սիմպոզիում-ցուցահանդես։ 
2011թ-ին «Լոռվա ձոր Դեբեդի հովտի գույները» սիմպոզիում-ցուցահանդես Երևանում 
2012թ-ին «Ապարանի բնաշխարհը» սիմպոզիում-ցուցահանդես Երևանում 2013թ-ին «Սաղմոսավանքի ձմեռը» հանրապետական բնանկարի ցուցահանդես 
2015թ-ին «Բարի հիշողություն, «Մշեցիներ» հանրապետական ցուցահանդես 2018թ-ին «Մեր պապերի սխրանքը» քանդակի միջազգային սիմպոզիում Ապարանում 
2019թ-ին «Դաշտային ծաղիկներ» հանրապետական գարնանային ցուցահանդես:
 
Արամ Սարգսյանը ճանաչվել է «Լավագույն ուսուցիչ», արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ Ապարան քաղաքում անցկացված քանդակագործության միջազգային սիմպոզիումին մասնակցության համար:
Նրա նկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա:

Արամ Ապարանցին հիշում է.
Հովհաննես Զարդարյանի մոտ ուսանելիս, երբ խնդրել է իր նկարած դիմանկարին մեկ վրձնահարված անել, Զարդարյանը ասել է. «Տուր ինձ վրձինդ»: Արամը տվել է իր ամենամեծ վրձինը, հետո մտածել է, թե ինչո՞ւ այս մեծ վրձինը պարզեցի այս վրձնի մեկ հարվածը կվերջացնի իմ բոլոր ներկերը: Զարդարյանը վերցնում ու խառնում է բոլոր գունաներկերը ու մի վրձնահարվածով դիմանկարի ճակատին մազափունջ անում: 
Այդ օրվանից ամեն անգամ նկարելուց հիշում է այդ պահը ու միշտ շռայլորեն օգտագործում գույներն ու ներկերը:
 
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր