Տարբերակներ, որոնցից մեկը...Կմտցվի՞ արդյոք արտակարգ դրություն սահմանելու հարցը          Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը›.Ադրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը       Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am    

25 օգոս 2020 11:35

Տեսանյութ.ԱՄՆ-ում կրկին իրավիճակը թեժացել է՝ ոստիկանների կողմից ևս մի աֆրոամերիկացու հրազենային վիրավորում հասցնելու հետևանքով

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում ոստիկանները հրազենային վիրավորում են հասցրել աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին, որից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել․ իշխանությունները պարետային ժամ են հայտարարել, գրում է CNN-ը։ 

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, երբ 29-ամյա Բլեյքը փորձել է միմյանց հետ վիճող երկու կնոջ իրարից բաժանել։ Տղայի ընկերուհու՝ Լակեշ Բուքերի խոսքով՝ նրա մոտ զենք չի եղել, իսկ ոստիկանները նրա վրա կրակել են թիկունքից։ Վիրավոր անձը տեղափոխվել է Միլուոքիի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։ 
Նշվում է, որ հաջորդ օրը քաղաքում անկարգություններ ու թալան է սկսվել, ինչի հետ կապված՝ քաղաքային իշխանությունները մինչև երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 07:00-ը պարետային ժամ են հայտարարել։ 


Քաղաքային ոստիկանական գերատեսչությունից հայտնել են, որ նման քայլը ձեռնարկվել է «թալանի բազմաքանակ դեպքերի հետևանքով»։ Ցուցարարները քաղաքային դատարանի դռներն են կոտրել, հրդեհել են մի քանի շենք ու մեքենա։ 
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ իշխանությունները պատրաստվում են քաղաքային շրջան Ազգային գվարդիայի ուժեր մտցնել։ Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը, թվիթերյան էջում մեկնաբանելով Կենոշա քաղաքում կատարվող իրադարձությունները, նշել է, որ «ռասիզմը հասարակության ճգնաժամային վիճակն է ցուցադրում, և ժամանակ կորցնել չի կարելի»։
Իսկ քաղաքապետ Ջոն Անթառամյանը մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է, որ Բլեյքին վիրավորած ոստիկանության աշխատակիցները գումարի բացակայության պատճառով իրենց մարմնին փակցված տեսագրման սարքեր չեն ունեցել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր