Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

25 օգոս 2020 11:55

Ա՚րդյո՞ք թոքաբորբը վարակիչ հիվանդություն է համարվում.թոքաբորբը կարելի է բաժանել 2 խմբի

Թոքաբորբը սուր բորբոքային հիվանդություն է, որը ախտահարում է շնչառական օրգանները, առավելապես՝ թոքերը: Վերջերս թոքաբորբի մասին խոսվում է շատ հաճախ` կապված կորոնավիրուսի համավարակի հետ, որը, մարդու օրգանիզմ ներթափանցելիս նույնպես կարող է թոքաբորբ առաջացնել:


Թերապեւտ Լիանա Մովսիսյանը NEWS.am Medicine-ին պատմեց, որ պայմանականորեն թոքաբորբը կարելի է բաժանել 2 խմբի՝ վարակիչ եւ ոչ վարակիչ ծագման:


Օդակաթիլային եղանակով փոխանցվող վարակիչ թոքաբորբերի հիմնական հարուցիչները մանրէները, վիրուսները եւ սնկերն են:


Դրանք կարող են լինել այնպիսի մանրէներ, ինչպիսիք են պնեւմոկոկները, ստաֆիլոկոկները եւ ստրեպտոկոկները: Ստաֆիլոկոկերի եւ ստրեպտոկոկների հետեւանքով առաջացած թոքաբորբերը ավելի հաճախ զարգանում են որպես գրիպից կամ չբուժված վիրուսային ինֆեկցիաներից հետո բարդություն:


Թոքաբորբի զարգացման կարող են հանգեցնել նաեւ պարազիտային միկրոօրգանիզմները (օրինակ՝ խլամիդիաները եւ միկոպլազաները), ադենովիրուսը, հերպեսի վիրուսը, ռինովիրուսը կամ բոլորին հայտնի կորոնավիրուսը:


Հարկ է նշել, որ թոքաբորբն ինքնին վարակիչ հիվանդություն չի համարվում՝ դա նշանակում է, որ հիվանդ մարդուց թոքաբորբով հնարավոր չէ վարակվել, բայց տեսականորեն հնարավոր է վարակվել պաթոգեններով, որոնք ի սկզբանե հանգեցրել են այդ մարդու մոտ թոքաբորբի զարգացմանը:


Տարբերում են նաեւ ոչ վարակիչ ծագման թոքաբորբեր՝ այդպիսի հիվանդությունները կարող են ունենալ աուտոիմունային կամ ալերգիկ էթիոլոգիա: Դրանց զարգացմանը կարող են հանգեցնել նաեւ տարատեսակ այրվածքները, ինչպես նաեւ որոշակի քիմիական նյութերի ազդեցությունը:


Մասնագետի խոսքերով՝ սովորաբար ախտանիշներով կամ այլ արտաքին նշաններով անհնար է տարբերակել, օրինակ, բակտերիալ թոքաբորբը վիրուսային թոքաբորբից՝ սրա համար պահանջվում են որոշ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ: Բակտերիալ թոքաբորբի ախտորոշման գործում կարեւոր դեր է խաղում խորխի մանրէաբանական հետազոտությունը: Իսկ եթե կա թոքաբորբի վիրուսային էթիոլոգիայի կասկած, կատարվում են այլ, օրինակ, արյան մեջ վիրուսների հանդեպ հակագեների կամ հակամարմինների հայտնաբերման հետազոտություններ, ՊՇՌ-թեսթ եւ այլն:


Թոքաբորբի հայտնաբերման առավել տարածված գործիքային հետազոտությունը կրծքավանդակի ռենտգենն է: Որոշ դեպքերում (բայց ոչ միշտ) ռենտգենի ժամանակ ստացված նկարից հնարավոր է եզրակացություններ անել նաեւ հիվանդության էթիոլոգիայի վերաբերյալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր