Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath       Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից    

25 օգոս 2020 14:35

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է առողջապահության նախարարին արձակուրդ ուղարկելու որոշումը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 19 օր արձակուրդում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։


«Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»,– գրված է որոշման մեջ:


Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի նրա առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր