Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 օգոս 2020 13:54

Տեսանյութ.Կորոնավիրուսից մահացածների իրավահաջորդները փոխհատուցում պետք է ստանա՞ն

Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձ դատավարական, քրեաիրավական ճանապարհով գոյություն չունի, հետեւաբար ՀՀ-ում որեւէ պաշտոնատար անձ երբեւիցե չի կարող քրեական հետապնդման եւ պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետեւանքների, այդ ոլորտում տեղի ունեցած խախտումների համար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը:


Նա որպես ասվածի հիմնավորում նշեց, որ եթե տեղի չի ունենում դիահերձում, ապա հնարավոր չէ պարզել կորոնավիրուսի եւ մահվան միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը. «Քրեադատավարական նորմերով նախատեսված է, որ  քրեական գործում մի շարք հանգամանքներ կարող են հաստատվել միայն եւ բացառապես որոշակի ապացույցների ներքո: Մասնավորապես, նախատեսված է, որ մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը կարող են հաստատվել դիակի կամ սովորական դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում: Եթե մենք չունենք մահվան պատճառները փաստող միակ ապացույցը, ինչպիսին է դիակի դատաբժշկական փորձաքննությունը, հետեւաբար, հնարչավոր չէ նաեւ հավաստել, որ մահը տեղի է ունեցել կորոնավիրուսի հետեւանքով»,-ասաց նա:
Բոլոր ազգականների մոտ կուտակված է վրդովմունք, զայրույթ, որը գալիս է դեպքերի անորոշությունից, անգիտությունից: Այս դեպքերով որեւէ պետական մարմին, պաշտոնատար անձ գրավոր պաշտոնական որեւէ իրազեկում չի տվել, թե ինչի հետեւանքով եւ երբ է տեղի ունեցել իրենց հարազատի մահը:


Նա ցույց տվեց կորոնավիրուսից մահացներից մեկի մահվան վկայականը, որպես որպես մահվան պատճառ նշված է անհասկանալի մի դասակարգիչ, որից ոչինչ պարզ չէ»,-ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ համակարգելով այս ամենը իրենք  արձանագրել են, որ տեղի է ունեցել անձանց կյանքի իրավունքի խախտում եւ ոտնահարում:


Նա ընթերցեց վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որտեղ նշվում է, որ կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքի պաշտպանությունը պետությունից պահանջում է անձանց մահվան կապակցությամբ պաշտոնապես օբյեկտիվ քննություն իրականացնել. «Նման պարտականությունը ծագում է կասկած հարուցող մահվան դեպքերում: Բացի այդ, նշվում է, որ պետական մարմինները պետք է իրականացնեն երեք գործողություններ՝ վկաների հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննությունների նշանակում, եզրակացության ստացում եւ դիահերձում: Այս երեք գործողությունները միայն կարող են կատարվել քրեական գործ հարուցելուց հետո, նախաքննության ժամանակ, սակայն մենք բոլորս տեսնում ենք, որ ոչ մի դեպքով քրգործ չի հարուցվում, հետեւաբար պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը: Դա չանելով պետությունը խախտել է մարդկանց կյանքի իրավունքը: Մենք գտնում ենք նաեւ, որ պետության կողմից իր գործառույթները չկատարելը իր մեջ ներառում է առերեւույթ հանցագործությանհատկանիշներ, որի վերաբերյալ հանդես ենք գալու հանցագործության մասին հաղորդմամբ:


Հիվանդանոցային մահվան յուրաքանչյուր դեպքում ոստիկանության աշխատակիցը պարտավոր է ներկայանալ հիվանդանոց եւ նախապատրաստվեն նյութեր: Առնվազն պետք է զննվի մատյանը, պետք է բացատրություններ վերցվեն  մահացածի ազգականներից, եւ նշանակելով դատաբժշկական փորձաքննություն եւ ստանալով եզրակացություն, որ մահը բնական երեւույթների արդյունք է, կազմվում է եզրակացություն նյութերով քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում:


Անգամ դժբախտ պատահարների դեպքում անմիջապես ոստիկանության աշխատակիցը գալիս է հիվանդանոց: Կորոնավիրուսի դեպքում որեւէ գործողություն որեւէ պետական մարմնի կողմից չի կատարվում»,-ասաց նա:


Փաստաբանը ներկայացրեց, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը. «Մենք մեր ուժերով նախաձեռնել ենք մի գործընթաց, երբ անհատապես անհատական աշխատանքներ ենք կատարում բոլոր ընտանիքների հետ, անմբողջությամբ անվճար եւ որոշակի տեղեկություններ ենք ստանում: Մասնավորապես, տեղեկություններ են ստանում անձի մահվան պատճառի եւ հանգամանքների վերաբերյալ, ստանում ենք հիվանդության պատմագրեր, էպիկրիզներ, այլ բժշկական փաստաթղթեր: Կոնկրետ փաստաբանական հարցումներ ենք ուղարկում առողջապահության նախարարություն, ՔԿԱԳ, ոստիկանություն, դիահերձարան եւ այլն: Այս ամբողջը համակարգելուց հետո մենք  ունենալու ենք երկու իրավական ճանապարհ: Դրանցից մեկն այն է, որ մենք յուրաքանչյուր դեպքով պետք է պարզենք, թե տեղիղի ունեցե՞լ է արդյոք բուժաշխատողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների թերացում, չկատարում: Եթե պարզվի, որ այպիսիք կան, հանցագործության մասին հաղորդմամբ դիմելու ենք համապատասխան մարմիններին:


Հաջորդ ավելի լայն ճանապարհը հետեւյալն է. եթե մենք պարզենք, որ որեւէ դեպքով հետաքննություն չի իրականացվել, մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու համապատասխան մարմիններին, որ պարզեն այն պաշտոնատար անձին, ում հրահանգով այդ հետաքննությունը չի իրականացվել: Կամ եթե չկա հրահանգ, ինչու իրենց անգործության հետեւանքով այդ հետաքննությունը չեն իրականացրել:


Քրեական գործ հարուցվելուց հետո մենք իրականացնելու ենք նաեւ տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանությունը, կրկին անվճար, եւ հասնելու ենք պետության կողմից նրանց դրամական փոխհատուցման տրամադրմանը»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր