Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

28 օգոս 2020 15:54

Նոր Արթիկ գյուղի սարերում գամփռներն իրենց կյանքի գնով փրկել են տիրոջը՝ մարտի բռնվելով մեծ չափի գյուրզայի հետ

Երկու գամփռներն իրենց կյանքի գնով փրկել են տիրոջը՝ հովվին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Շիրակի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը։
Օրեր առաջ արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածացնելիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։

«Երկու գամփռները անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափ գյուրզայի հետ։ Թեև գամփռները սատկացրել են օձին, բայց ծանր վիրավորվել են»,–գրել է Թումասյանը։
Նրա խոսքով`գամփռները մի կերպ են կարողացել գյուղ հասնել։

Ցավոք, կարճ ժամանակ անց երկու շներն էլ սատկել են օձի խայթոցներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր