Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք.թշնամուն է հանձնվել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով    

29 օգոս 2020 10:16

Թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունը գործի է անցել՝ ընդհուպ մինչև ցույցեր,հանրահավաքներ.«Հրապարակ»

«Թեժ աշունը կարող է իրականություն դառնալ։ Մի կողմից ՀՅԴ-ԲՀ-«Հայրենիք» եռյակն է սկսել ակտիվ հանդիպումներ ու ծրագրեր մշակել: Մեկնարկը տվել է ԲՀԿ-ն՝ մարզային այցերով։ Մյուս կողմից՝ ընդդիմության այլ հատվածներն են կոնսոլիդացիայի նշաններ ուրվագծում։


ՀՀԿ-ն, օրինակ, նույնպես մարզեր է այցելում, կարգի բերում տարածքային գրասենյակները, ազգայնական ՀԿ-ներն են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անում, մյուս կողմից՝ հայտ են ներկայացնում նաև իշխանության երբեմնի դաշնակիցները։


Երևանի քաղաքապետարանի կայքից էլ տեղեկացանք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել՝ սեպտեմբերի վերջին երթեր անելու։ «Ծռերը» նաև փողոցային պայքարի կոչ են անում, նրանք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։ Ֆեյսբուքում Ռեֆորմիստների կուսակցությունն է հայտարարություն տարածել՝ սեպտեմբերի 4-ին հանրահավաք անելու մասին»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր