Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

29 օգոս 2020 11:30

Մոսկվայում իրավապահները հարամել են ադրբեջանցի օրենքով գողի հիշատակի արարողությունը

Քրեական աշխարհի ներկայացուցիչները, այդ թվում նաև Ադրբեջանի քաղաքացիներ, հավաքվել էին Մոսկվայի հաստատություններից մեկում հարգանքի տուրք մատուցելու Թուրքիայում սպանված ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի հիշատակին (հայտնի է որպես Լոտու Գուլի)։ DailyStorm-ը գրում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են այդ սրահ։ Հոգեհացն ընդհատելուց հետո ուժայինները դեմքով դեպի հատակն են պառկեցրել բերման ենթարկվածներին և հարցաքննել։


Համացանցում հրապարակված տեսանյութում բերման ենթարկվածներից մեկը հայտարարել է, որ հանդիպման մասնակիցները եկել են Նադիր Սալիֆովի հիշատակի արարողությանը, և բոլոր հավաքվածները նրա բարեկամներն են։


Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Անթալիայի ռեստորաններից մեկում սպանվել էր  ադրբեջանի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր