Այնպես ուժեղ էին հարվածում մահակներով, որ շատերը ցավից գոռում եւ արտասվում էին.սահմռկելի տեսանյութ ` ոստիկանական մեքենայի միջից
![](https://galatv.am/wp-content/uploads/2020/08/zxzxx.jpg)
Դենիսը լուռ դիտում է կադրերը եւ արտասվում:
«Մահակների ձայնը երբեք չի մոռացվի»,-նշում է երիտասարդը: Նա «համերաշխության շղթա» է կազմել մի խումբ քաղաքացիների հետ, երբ ՕՄՕՆ-ականները սկսել են նրանց բերման ենթարկել եւ տեղափոխել ոստիկանական մեքենա:
Դենիսը ցույց է տալիս կադրերը եւ պատմում, որ տղամարդկանց ծեծում էին առանց պատճառի, այնպես ուժեղ էին հարվածում մահակներով, որ շատերը ցավից գոռում եւ արտասվում էին:
Մեկուսարանից Դենիսը գնացել է հիվանդանոց: Նա բազմաթիվ վնասվածքներ ունի: Տղամարդը մտադիր է հայտարարությամբ դիմել Քննչական կոմիտե, ցանկանում է պատասխանատվության ենթարկել իրեն ծեծողներին, ինչպես նաև մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Աղբյուր՝ tut.by