Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

29 օգոս 2020 15:17

Գլխավոր դատախազի խորհրդականին ընկերական խորհուրդ՝ շաբաթ օրով կեղծ սենսացիաներ չստեղծել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանի այսօրվա գրառմանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշմանը: Գրառման մեջ ասվում է.


«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի:




ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը շաբաթ օրով, երևի անգործության պատճառով, ՖԲ-ում գրառում է կատարել Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերին կայացրած և նոր կողմերին ուղարկած մի որոշման մասին:


Նախ՝ որոշմամբ գլխավոր դատախազության բողոքը ՄԵՐԺՎԵԼ Է:


Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի ուշացած դատողություններին առ այն, թե ստորադաս դատարանների կողմից գրավի կիրառման պահին այն եղել է անթույլատրելի, ապա պետք է ցավով նշել, որ նույն վճռաբեկ դատարանը պետք է փորձեր գոնե նշել, թե գրավի կիրառումը փաստացի ինչպես է անդրադարձել գործի քննության վրա: Այդ դեպքում պարզ կլիներ, որ գործի քննությունը որևէ կերպ չի տուժել, ուստի գրավի անթույլատրելիության մասին դատողությունը խիստ վերացական է և իրականությունից կտրված:




Բավական է նշել, որ աղմուկ հանած զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը, որի մասին թմբկահարում էր դատախազությունը, հօդս ցնդեց և այդ մասով Դ.Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քննիչի կողմից՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Առկա մեղադրանքը ևս աղերս չունի իրականության հետ, այն ևս փշրվում է դատական քննության ընթացքում և այդ մեղադրանքի միակ իմաստը դա դատախազության «դեմքի փրկությունն էր» 2018 թվականի հունիսին կազմակերպված արշավի դիմաց:


Գլխավոր դատախազի խորհրդականին անկեղծ ընկերական խորհուրդ՝ շաբաթ օրով կեղծ սենսացիաներ չստեղծել և այն անցկացնել ընտանեկան և բարեկամական միջավայրում՝ ստանալով դրական լիցքեր»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր