Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

04 սեպ 2020 14:34

Ինչպես է Երկրի վրա ջուրն առաջացել․ գիտնականների բացահայտումները

Գիտնականները մոտեցել են Երկրի վրա ջրի ծագման գաղտնիքի բացահայտմանը։ Վանդևր-լը-Նանսիի Պետրոգրաֆիական և երկրաքիմիական հետազոտությունների կենտրոնի գիտնականները պարզել են, որ «չոր» համարվող երկնաքարերի ենթախումբը իրականում մեծ քանակությամբ ջրածին է պարունակում։
Հետազոտողները փորձել են պարզել, թե որտեղից է ջուրը հայտնվել ոչ միայն համաշխարհային օվկիանոսում , այլև Երկրի մանթիայի(երկրակեղևի և միջուկի միջև տեղակայված շերտը) բաղադրության մեջ։ Science-ը հայտնում է, որ գիսաստղերը, որոնք 50%-ով բաղկացած են սառույցից, պարզվում է՝ դրա հետ կապ չունեն։


Ջրի առաջացմանը կարող էին նպաստել ոչ մեծ, ժայռային մետեորիտները՝ խոնդրիտները։ Պարզվում է՝ դրանք բավարար քանակությամբ ջրածին են պարունակել, որը թթվածնի հետ փոխազդեցության՝ այրման արդյունքում, կարող էր ջուր առաջացնել։
Իր գոյության նախնական փուլերի ընթացքում Երկրագունդը գրեթե ամեն րոպե ենթարկվում էր մետեորիտային «ռմբակոծության»։ Այսպիսով, ջուրը կարող էր առաջանալ հենց այդ ժամանակ։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երկրագնդի վրա կյանքի բազմազանությունը, որի դրդապատճառ է հանդիսացել ֆոսֆորի  պարունակության կտրուկ աճը, ոչ երկրային բնույթ ունի։ Մոտ 80 միլիոն տարի առաջ այդ ֆոսֆորը Երկիր են բերել ընկնող աստերոիդները։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր