Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 սեպ 2020 13:35

Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել,ցուցարարների աչքերն արցունքակալել են, շնչելը բարդացել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարներից ոմանք բավականին շատ են մոտեցել ոստիկանների կազմած շղթային և սկսել են գրառումներ անել ուժայինների վահանների վրա:


Նշվում է, որ նյութի ցողումից հետո ակցիայի մասնակիցների աչքերը արցունքակալել են, շնչելը բարդացել է, ինչպես նաև`այրոցի զգացում է առաջացել կոկորդում:


Կատարվածից հետո բազմահազարանոց ցույցի մասնակիցներից ոմանք նահանջել են արգելապատնեշից, մարդկանց մի մասը հակառակ ուղղությամբ հեռացել է: Բախումներ ուժայինների և ցուցարարների միջև տեղի չեն ունեցել:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել, ՕՄՕՆ-ականներն էլ շրջափակել էին նստավայրի մուտքը:


Հիշեցնենք, որ Մինսկում և Բելառուսի մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


***


Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները:


Նշվում է, որ անօրինական հանրահավաքների մասնակիցների շրջանում ձերբակալությունները շարունակվում են:


Միևնույն ժամանակ «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունից հայտնել են, որ միայն Մինսկում 151 մարդ է ձերբակալվել: Իրավապաշտպանները հայտնել են նաև այլ քաղաքներում՝ Գրոդնոյում, Բրեստում և Բարանովիչիում տեղի ունեցած ձերբակալությունների մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր