Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 սեպ 2020 11:35

Հեղաշրջման ժամանակ գլխներիդ եք տալու, որ ձեր ձեռքով կտրեցիք այն ճյուղը, որի վրա նստած էիք.Եթե «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու, հեղափոխությունը գրոշի արժեք չուներ

Լրագրող Կարեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու ու քոչարյանն ու մյուս կազմակերպիչներն էլ չեն նստելու, ուրեմն` էդ հեղափոխությունը գրոշի արժեք չուներ, իսկ ժողովրդի անպատիժ մնացած սպանդը հանգեցնելու է նոր «Մարտի 1-երի»։


Էլ չեմ ասում, որ Հոկտեմբերի 27-ի գործի չվերաբացելը նոր Հոկտեմբերի 27-երի է հանգեցնելու:


Հերթական պալատական հեղաշրջման ժամանակ գլխներիդ եք տալու, որ ձեր ձեռքով կտրեցիք այն ճյուղը, որի վրա նստած էիք։


Իսկ մենք չենք թևաթափ լինելու ու Մարտի 1-ի գործով ոչինչ չենք մուրալու։


Պայքարելու ենք էնքան ժամանակ` մինչև մեր ձեռքով իրականացնենք դատաիրավական չարչրկված բարեփոխումներն ու Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներին կանգնացնենք արդարադատության առաջ։ 12 տարի պայքարել ենք, եթե պահանջվի մի 12 տարի էլ կպայքարենք։ Կպայքարենք մինչև վերջ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր