Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

08 սեպ 2020 15:15

Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը և «Յոթի» գործով մեղադրողները ևս պետք է մեղադրյալ լինեին ՀՔԾ-ում քննվող գործով.փաստաբան

Մեղադրող կողմի ներկայացրած հակափաստարկներն առաջին հայացքից շատ ուժեղ են, ինչը խաբուսիկ է։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով մեղադրող կողմի պնդումներին։


Նշենք, որ նախորդ դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել՝ որպես տուժող դատակոչված 102 անձանց որպես տուժող դատակոչի ցուցակից հեռացնելու և նրանց այս գործով որպես վկա ներառելու մասին, ինչին դեմ էին արտահայտվել դատախազները՝ գտնելով, որ մայր գործով նրանք արդեն տուժող են ճանաչվել ու ամենեւին կարեւոր չէ անջատված մասով եւս նման որոշում կայացնել։


Ալումյանը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի համաձայն՝ գործից մասն անջատվում է անձանց նկատմամբ և հետևաբար, եթե մասն անջատվել է չորս անձանց նկատմամբ, իրենք անջատված մասով պահպանում են մեղադրյալի կարգավիճակը, մինչդեռ՝ մեղադրող կողմի տրամաբանությամբ՝ այս գործով մեղադրյալները պետք է նաև մեղադրյալ լինեն ՀՔԾ-ում գտնվող «Մարտի 1»-ի գործով։


«Այսինքն՝ եթե դատավարության մասնակիցները բոլորը նույն կարգավիճակը պահպանում են և՛ անջատված մասով, և՛ հիմնական գործով, ստացվում է այստեղ գտնվող չորս անձինք նաև մեղադրյալ են այն մասով, որը գտնվում է ՀՔԾ-ում։ Ընդ որում՝ ոչ միայն իրենք են մեղադրյալ հանդիսանում, այլև՝ այն յոթ հոգին, որոնք «Յոթի» գործով դատվել են, իրենց մասով մասն անջատվել է, դատավարությունն ավարտվել է, բայց այս տրամաբանությամբ ստացվում է, որ իրենք անջատված մասով մնացել են մեղադրյալ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն անջատված մասով մնացել է մեղադրյալ։ Օրինակ՝ այն 70 կամ ավել մարդիկ, ում մասով մասն անջատվեց և ուղարկվեց դատարան, այնուամենայնիվ, շարունակում են անջատված մասով մնալ մեղադրյալ։ Իրենց համեմատությունը նույն տրամաբանությամբ շարունակելու դեպքում մտնում ենք փակուղի, այսինքն՝ հարգելի մեղադրողների համեմատությունը բացարձակապես մեր ասածի հերքումը չէ, հակառակը՝ հաստատումն է իրականում»,- նշեց Ալումյանը։


Պաշտպանը կարծում է, որ մեղադրողների դիրքորոշումն ունի ներքին էական հակասություն, այն է՝ եթե նրանք իսկապես այդպես էին համարում, ուրեմն՝ պետք է դատակոչեին հիմնական գործով տուժող ճանաչված բոլոր 228 հոգուն, մինչդեռ՝ իրենք իրենց իսկ փաստարկը գործնականում չեն կիրառել և հայտնի չէ, թե ինչ չափանիշների հիման վրա են 228 տուժողից այս գործով դատակոչել 102-ին։ Նշենք, որ տուժող կողմը դատական նիստին չի մասնակցում։


Տուժող Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ տուժող կողմն այլևս չի պատրաստվում ֆիզիկապես մասնակցել դատական նիստերին՝ անվանելով դատավարությունը «թանկարժեք դատավարության և ֆարսի»։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղա ր Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։


Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։


Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր