Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

09 սեպ 2020 13:14

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը կտրուկ վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել

Վրաստանի կառավարությունը կոչ է արել երկրի բնակչությանը, հատկապես նրանց, ովքեր  վերջին 12 օրվա ընթացքում գտնվել են Աջարիայում, COVID-19–ի ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկական կենտրոններ կամ զանգահարել թեժ գծի 112 հեռախոսահամարով: Այս մասին ասված է երկրի քաղաքացիներին ուղարկված SMS հաղորդագրության մեջ։


Վրաստանի իշխանությունները նման կոչով հանդես են եկել երկրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվի աճի պատճառով։


Երկրի ղեկավարությունը խորհուրդ է տալիս դիմակներ դնել փակ տարածքներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պահպանել սոցիալական հեռավորությունը։


Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 45-ով, դրանցից 23-ն Աջարիայի հետ են կապված։


Սեպտեմբերի 8-ի դրությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 1729 է, մահացել է 19 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր