Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասին          Սիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» հետ       Ողբերգական դեպք, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին    

10 սեպ 2020 15:37

Ֆանտաստիկայի ժանրից.Ադրբեջանը հայտարարել է երկու հայ սպաների միջազգային հետախուզում

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է երկու հայ սպաների միջազգային հետախուզում։
Հայտնի է սպաների անունները՝ Վարդանյան Վազգեն Բախշիկի և Ջամալյան Արմեն Գնելի։
     
Օգոստոսի 23-ին մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին խոշտանգելու և սուտ ցուցմունք կորզելու արդյունքում Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ իրականացնող։ Այն հոդվածներով, որոնցով հայտարարվել է հետախուզում, ահաբեկչության մեղադրանքներ են։
     
Ադրբեջանը գնում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ճանապարհով։ Փորձում է ահաբեկչության մեջ մեղադրել հակառակորդներին և ստանալ արտաքին ուժերի կանաչ լույսը։
     
Այս սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելը ֆանտաստիկայի ժանրից է և Ադրբեջանի հերթական ապակառուցողական հերթական քայլը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր