Վարձկանների ներգրավումը վկայում է, որ ադրբեջանցիներին իրենց զինուժը չի հերիքում.ինչ է դրանից շահելու

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Ադրբեջանը կենդանի ուժի խնդիր չունի, և վարձկանների ներգրավումը ռազմական տեսանկյունից ադրբեջանցիներին լուրջ առավելություն չի կարող տալ և իրականում ավելի շատ խնդիրներ է ստեղծելու իրենց համար:
«Սիրիական ապստամբները, վարձկանները գործոն են դառնում միայն այնպիսի միջավայրում, որտեղ ունեն բազմաթիվ համակիրներ հատկապես բնակչության շրջանում: Սիրիայի զինյալները, ահաբեկչական կազմակերպությունները, որոնք գործում էին Սիրիայում և Իրաքում, գործում էին այն բանի հաշվին, որ տեղի սուննի բնակչությունը իրենց որոշ չափով աջակցում էր: Մեզ մոտ այդ գործոնը չկա, որովհետև մենք ընդհանրապես չունենք մուսուլման բնակչություն: Զինյալները չեն կարող այն դերը կատարել, որը կատարում է արաբ սուննի բնակչությունը Իրաքում կամ Սիրիայում: Ահաբեկչական կազմակերպությունները ոչինչ չեն կարող անել Հայաստանում, իսկ ռազմական գործողությունների դեպքերում իրենք մեր թատերաբեմին ծանոթ չեն և մինչև այդ թատերաբեմին ծանոթանան, ամիսներ և տարիներ կանցնեն»,- հայտարարեց Վրթանեսյանը: