Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

15 սեպ 2020 15:09

Ռուսական ավիաընկերությունները դիմում են դեպի Հայաստան չվերթների համար

Առաջին անգամ COVID-19 համաճարակի ընթացքում Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ ռուսական փոխադրողները ցանկանում են թռչելու իրավունք ստանալ ոչ միայն կառավարության կողմից բացված երկրներ, այլև ցանկանում են համալրել մուտքերն այն երկրներ, որոնք դեռ փակ են: Այս մասին գրում է interfax-ը։


Նշվում է, որ օրինակ, չարտերային «AZUR air»-ը թույլտվություն է խնդրել թռիչքներ իրականացնել Ռուսաստանի մի շարք քաղաքներից դեպի Լոնդոն, Կահիրե և Մալդիվներ: Nordwind ավիաընկերությունը խնդրում է թույլտվություն Կալինինգրադ - Ստամբուլ չվերթների համար: Այս երկու ուղղությունները բաց են թռիչքների համար:


Միևնույն ժամանակ, NordStar, Ural Airlines և AZUR ավիաընկերությունները դիմել են դեպի Հայաստան կանոնավոր չվերթների համար։


Փոխադրողները դիմում են նաև Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կիպրոս, Չինաստան և մի շարք այլ երկրներ թռիչքների համար։


Հանձնաժողովն այս հարցերով նիստը կանցկացնի հեռակա կարգով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր