Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին       Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ    

16 սեպ 2020 12:17

Տեսանյութ.Միջադեպ ԱԺ-ում.Անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին. Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա

Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, միջադեպ է տեղի ունեցել. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ ներս մտցնել ԱԺ նիստերի դահլիճ:


Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն  անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին:


«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել ինչ է գրված, որ ըստ դրա այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,-ասաց Գորգիսյանը:


Դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճից դուրս եկավ Արարատ Միրզոյանը եւ խոստացավ, որ կկարգավորի հարցը: Նրա միջամտությունից հետո թույլ տվեցին ներս մտնել պաստառով: Ի դեպ, Արարատ Միրզոյանը նկատեց, որ ներսում նիստ է ընթանում, խանգարում են:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր