Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում    

16 սեպ 2020 12:32

88 պատգամավորները Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է

Անկախ նրանից, մեր պաստառի բովանդակությունն իրենց դուր է գալիս, թե ոչ, իրենք չեն կարող խոչընդոտել, որ պաստառը ներս տանենք ԱԺ նիստերի դահլիճ, որովհետեւ որեւէ մեկն այստեղ չի կարող գրաքննություն իրականացնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով իրենց պաստառը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հրահանգով թույլ չեն տվել տանել նիստերի դահլիճ:


Նշենք, որ պաստառի վրա Արայիկ Հարությունյանի նկարն էր եւ գրված էր՝ «Քայլ արա, դուխով հեռացիր»:


«Ալեն Սիմոնյանը ինքնագործունեությամբ էր զբաղված, եւ զուտ ԱԺ ինստիտուտի նկատմամբ հարգանքից ելնելով ես ինքս էլ աղմուկ չեմ սիրում, բայց չեմ սիրում, երբ նման արհեստական խոչնդոտներ են ստեղծում»,-ասաց նա:


Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ հիմա պաստառը նիստերի դահլիճում է եւ այնտեղ կմնա ողջ օրվա ընթացքում:


«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրան անվստահության հարցը ամենաբնական պահանջն է հանրության կողմից: Տեսեք ինչ է կատարվում դպրոցներում, բուհերում, գիտության հետ առհասարակ: Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք: Երկու տարվա ընթացքում նա բացի գիտական հանրույթի, մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած հեգնանք, ծաղրանքի, նվաստացումների, բարեփոխումների իմիտացիայի, տնօրենների ոչ իրավական ճանապարհներով հեռացնելու, ՀՀԿ-ական տնօրենների դեմ խտրական պայքար մղելուց ոչինչ չի արել: Բուհերում քաոս է, մարդիկ չեն կարողանում ռեկտոր ընտրել, որովհետեւ նախարարը միջամտում է այդ ընտրություններին»,-ասաց Անի Սամսոնյանը:


Նա հավելեց, որ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է. «Այլ արժանիք, որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի  վստահելի մարդն է, դրա համար լռում են: Կրթությունն այն հարցն է, որ նրանք չպիտի լռեն: Ես հասկանում եմ, որ նրանց ստիպում են»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր