Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

16 սեպ 2020 15:35

«Կովիդ»-ով պայմանավորված գուցե գիտության ֆինանսավորման որոշակի նվազում լինի

Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է  «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը,  որով խմբակցությունը պահանջում է նախարարի հրաժարականը:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց, որ Կրթության, գիտության, մշակույսի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ելույթում իրենց հարցապնդմանը անդրադարձ չկատարեց:



«Ավելի շատ տեխնիկական ուղղվածության վրա է շեշտը դրվում և չի քաջալերվում օրինակ՝ հումանիտար ուղղությունը և արդյունքում չի կարո՞ղ տուժել հայագիտությունը»,-հարցրեց նա:


Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց ասվածի հետ և նշեց, որ բալանսը պահվում է: «Բացի այդ, հայագիտությանը մենք ուշադրության ենք դարձնում Հայաստանի սահմաններից դուրս ևս, իհարկե, դուք սրա մասին չեք խոսում, բայց 2017 թվականին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թվականին դրանց թիվը հասել է 10-ի»,-ասաց նա:


Կարեն Սիմոնյանը հետաքրքվեց, թե ինչպիսի՞նն է գիտության ֆինանսավորման հետ կապված տեսլականը, համընկնո՞ւմ է այն նախկինում եղած տեսլականի հետ: «Գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա»,-ասաց նա և նշեց, որ նախորդ տարվա համեմատ ավելացել է և աշխատում են, որ տարեցտարի ավելանա: « «Կովիդ»-ով պայմանավորված գուցե ֆինանսավորման որոշակի նվազում լինի, բայց դա բացառապես «Կովիդ»-ով պայմանավորված տնտեսական վիճակով  է պայմանավորված»,-ասաց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր