Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

17 սեպ 2020 10:38

Արայիկ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել. ԱԺ–ն անվստահություն չհայտնեց

Հայաստանի ազգային ժողովը այսօր կայացած նիստում ձայների մեծամասնությամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:
Ընդդիմության նախագծին դեմ արտահայտվեց 84 պատգամավոր, նախաձեռնությանը կողմ  քվեարկել 35 պատգամավոր. ձեռնպահ պատգամավոր չեղավ։


Ինքը ՝ նախարարը, նիստին ներկա չէր և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ փաստը բացատրեց նման անհրաժեշտության բացակայությամբ։


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է Հարությունյանի նման քայլի պատճառը։ Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ նախարարն ինքը դեմ չի եղել նիստին ներկա լինելուն, սակայն Միրզոյանը կարծում է, որ քվեարկությունը կարելի է անցկացնել նաև վերջինիս բացակայությամբ։


Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում էր ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։ Այս օրերին Հարությունյանի հրաժարականի պահանջով նաև բողոքի ակցիաներ են իրականացնում` ՀՅԴ–ի երիտասարդական միությունը, «Կամք» միությունն ու սովորական քաղաքացիներ։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր